A globe

Jehovah’s Witnesses

Official Media Web Site

jw-media.org Home
Armenia

About Jehovah’s Witnesses

News

Our Official Web Sites

Media Resources


Շտապ հաղորդագրություն
19 մայիսի, 2010թ.
(English)

Եվրոպական դատարանը քննության է առնելու Հայաստանում համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հարցը

ԵՐԵՎԱՆ, Հայաստան։ 2010թ. մայիսի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի հինգ դատավորից բաղկացած հանձնախումբը ընդունել է պարոն Վահան Բայաթյանի պահանջը՝ քննության առնելու իր գործը։

2009թ. հոկտեմբերի 27-ին Եվրոպական դատարանի յոթ դատավորներից բաղկացած հանձնախումբը որոշել էր, որ Եվրոպական Կոնվենցիայի Հոդված 9-ով, որով երաշխավորվում է խղճի ազատությունը, չեն պաշտպանվում համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները։ Սակայն որոշմանը տարակարծիք էր իռլանդացի դատավոր Անն Փաուերը՝ ըստ որի «այս որոշումը չի համապատասխանում ներկայիս՝ համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների վերաբերյալ եվրոպական չափանիշներին»: Շվեդ դատավոր Էլիզաբեթ Ֆուրան սկզբում այն կարծիքի էր, որ Մեծ պալատը պետք է «քննի գործը/վերանայի նախադեպային իրավունքը»։ Այժմ Մեծ պալատը հնարավորություն ունի քննելու համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մասին Դատարանի 50-ամյա նախադեպային իրավունքը և համապատասխանեցնելու այժմյան եվրոպական չափանիշներին։

Փաստաբան Անդրե Քարբոնոյի հաղորդմամբ՝ «սա շատ լավ լուր է ոչ միայն Վահան Բայաթյանի համար, որին մեղադրել ու դատապարտել էին երկուսուկես տարի ազատազրկման, քանի որ Աստվածաշնչով դաստիարակված նրա խղճին դեմ էր զինծառայության անցնելը, այլև այն 73 երիտասարդների համար, որոնք այսօր ազատազրկված են Հայաստանում համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար»։

Սույն հարցի վերաբերյալ Մեծ պալատի վճիռը մեծ անդրադարձ կունենա ոչ միայն Հայաստանի պես Եվրախորհրդի անդամ հանդիսացող մի քանի երկրների վրա, որոնք չեն ճանաչում համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը, այլև այնպիսի երկրների վրա, ինչպիսին է Հարավային Կորեան, որտեղ ներկայումս 812 խղճի կալանավորներ գտնվում են կալանավայրում։

Կոնտակտներ՝
Հայաստան՝ Արթուր Իսպիրյան
(+374 77) 900 829

Եվրոպա՝ European Association of Jehovah’s Christian Witnesses
Հեռ.՝ +44 20-8906-2211
Հեռ.՝ +32 2-782-0015

Միացյալ Նահանգներ՝ Դեյվիդ Սիմոնյան, Office of Public Information
Հեռ.՝ +1 718 560 5600