A globe

Jehovah’s Witnesses

Official Media Web Site

jw-media.org Home
Armenia

About Jehovah’s Witnesses

News

Our Official Web Sites

Media Resources


For Immediate Release
5 հունվարի, 2011թ.
(English)

Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ հայց է ներկայացվել՝ Եհովայի վկաների հասցեին զրպարտչական հրապարակումներ անելու համար

ԵՐԵՎԱՆ, Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը 2010թ. դեկտեմբերի 9-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և նրա մի քանի ներկայացուցիչների։

2010թ. նոյեմբերի 8-ին և դրան հաջորդող օրերին Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ ոչ մեկ անգամ հրապարակեցին տեղեկատվություն՝ համաձայն որի Սևան քաղաքում իր իսկ տարեց ծնողների դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող երիտասարդը Եհովայի վկա է։ Այդ տեղեկատվությունը բացահայտ սուտ էր։ Ո՛չ նշյալ երիտասարդը, ո՛չ էլ նրա ծնողները երբեք չեն եղել Եհովայի վկաներ ու բացարձակապես կապ չեն ունեցել նրանց հետ։ Եհովայի վկաների կրոնական համայնքը մյուսների պես դատապարտելի է համարում այս բռնարարքը, որը ողբերգության պատճառ դարձավ։

Տուժած ընտանիքի անդամների կրոնական պատկանելության մասին ապատեղեկատվություն տարածելուց բացի, հանրային հեռուստաընկերությունն իր հրապարակումներում հնչեցրեց նվաստացուցիչ և վիրավորական արտահայտություններ Եհովայի վկաների հասցեին։ Հաղորդումներից մեկը հեռուստադիտողներին խրախուսեց Եհովայի վկաներին հանդիպելիս դիմել բռնության, ինչի արդյունքում Եհովայի վկաների դեմ հարձակումներ են գրանցվել Հայաստանի տարբեր քաղաքներում։

2010թ. նոյեմբերի 12-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեց զանգվածային լրատվամիջոցներին «դադարեցնել» մեղադրյալին որպես Եհովայի վկա ներկայացնելը։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մերժեց միջոցներ ձեռնարկել, ուստի Եհովայի վկաները ստիպված եղան իրավական քայլերի դիմել։ Հայաստանի Եհովայի վկաները հայցադիմում են ներկայացրել դատարան՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանող կողմին ներողություն խնդրել հնչած նվաստացուցիչ արտահայտությունների համար, հրապարակել հերքում, ինչպես նաև հրապարակել Եհովայի վկաների պատասխանը։

Ամբողջ աշխարհում կան 7,5 միլիոնից ավելի Եհովայի վկաներ, որոնք երկրպագության խաղաղ հավաքույթներ են անցկացնում։ Հայաստանում 2010թ. մարտի 30-ին ավելի քան 24.000 հոգի ներկա է եղել Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին, որն ամեն տարի ողջ աշխարհում նշվում է Եհովայի վկաների կողմից։ Հայաստանում Եհովայի վկաները պետական գրանցում են ստացել 2004թ. հոկտեմբերի 8-ին։

Կոնտակտներ՝
Հայաստան՝ Տիգրան Հարությունյան
Հեռ.՝ +374 93 900 482

Եվրոպա՝ Եհովայի քրիստոնյա վկաների եվրոպական ասոցիացիա
Հեռ.՝ +44 20 8906 2211
Հեռ.՝ +32 2 782 0015

Միացյալ Նահանգներ՝ Դեյվիդ Սիմոնյան, Հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ.՝ +1 718 560 5600