For Immediate Release
5 հունիսի, 2012թ.
(English)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հերքում է Եհովայի վկաների մասին հրապարակած սուտ տեղեկատվությունը
ԵՐԵՎԱՆ, Հայաստան: 2012թ. հունիսի 5-ին «Հայլուր» լրատվականի հեռուստադիտողները դիտեցին մի բան, որը հազվադեպ երևույթ է հայ հանրության համար. «Հայլուր» լրատվականը հրապարակեց Եհովայի վկաների մասին տարածած սուտ տեղեկատվության հերքումը:
Ի կատարում 2012թ. մայիսի 15-ին ստորագրված հաշտության համաձայնության՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և նրա ներկայացուցիչները հեռարձակեցին այն տեղեկատվության հերքումը, իբր Սևան քաղաքում իր ծնողներին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող երիտասարդը առնչվում է Եհովայի վկաների կրոնական համայնքի հետ: Քանի որ ո՛չ այդ երիտասարդը, ո՛չ էլ նրա ծնողները երբևէ Եհովայի վկա չեն եղել, հրապարակված աղավաղված տեղեկությունը անարգական և վիրավորական էր Եհովայի վկաների համար:
Ըստ հաշտության համաձայնության պայմանների՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) հերքումը հեռարձակեց 2012թ. հունիսի 5-ին՝ երեքշաբթի օրը, լավագույն եթերաժամերին՝ 17:00-ին և 21:00-ին հեռարձակվող լրատվական ծրագրի առաջին 20 րոպեների ընթացքում: 2012թ. հունիսի 5-ից մինչև 2012թ. հունիսի 14-ը ընկած ժամանակահատվածում հերքումը կհրապարակվի նաև հեռուստաընկերության պաշտոնական վեբ կայքում (www.1tv.am)՝ առաջին 5 նորությունների շարքում:
Ամբողջ աշխարհի Եհովայի վկաները հետևում են այս դրական առաջընթացին: «Ոչ ոք չի ցանկանում, որ իր մասին սուտ տեղեկատվություն հեռարձակվի, և մենք էլ բացառություն չենք,– նշում է Նյու Յորքում Եհովայի վկաների գլխավոր վարչության խոսնակ Դեյվիդ Սիմոնյանը:– Կարևոր է, որ հայ հանրությունը լսի ճշմարտությունը Եհովայի վկաների մասին, և մենք ուրախ ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը քայլեր ձեռնարկեց շտկելու ստեղծված իրավիճակը»:
Կոնտակտներ՝
Դեյվիդ Սիմոնյան, Հասարակայնության հետ կապերի բաժին Հեռ.՝ +1 718 560 5600
Հայաստան՝ Տիգրան Հարությունյան Հեռ.՝ +374 10 274 544
